Հղիություն, ծննդաբերություն
|
|
Հղիությունը և տարիքը. morevmankan.am
Կարծիք կա, որ որքան վաղ հղիանա կինը, ֆիզիոլոգիական առումով այնքան լավ է: Սակայն դա այդպես չէ: Շատ վաղ հղիությունը հղի է լուրջ բարդություններով, օրգանիզմի հյուծումով և տրավմատիկ ծննդաբերությամբ: Պատճառն այն է, որ դեռատի օրգանիզմը դեռ բավարար չափով ձևավորված չէ և պատրաստ չէ նման ծանրաբեռնվածության: Վաղ հղիությունը և՛ պտղի, և՛ մոր համար փորձություն է:
18-25 տարեկանն ամենակատարյալ տարիքն է հղիության և ծննդաբերության համար, քանի որ երիտասարդ և ուժեղ օրգանիզմը ձվաբջիջների մեծ պաշար ունի և հիմնականում դեռևս զերծ է քրոնիկ հիվանդություններից:
Չնայած այս դեպքում էլ անհատական մոտեցում է պետք: Երբեմն հասուն կանայք ավելի առողջ և ուժեղ են, քան 18-25 տարեկան երիտասարդ աղջիկները:
Այստեղ մեծ դեր ունեն գենետիկան, անհատական յուրահատկությունները և կյանքի բնույթը: Սակայն, ըստ վիճակագրության, մինչև 25 տարեկանը պտղի մոտ գենետիկ խնդիրների վտանգն ամենանվազագույնն է, իսկ մոր մոտ նվազագույն են հղիության բարդությունները:
25-35 տարեկան կանայք: Անցել են այն ժամանակները, երբ 25 տարեկանից հետո հղիացող կանայք համարվում էին ուշ ծննդաբերողներ: Ներկայում 30 տաեկանն անց կանայք ավելի հաճախ են առաջին անգամ ծննդաբերում: Եթե կինն իրեն լավ է զգում, առողջ ապրելակերպ է վարում, ապա առողջ երեխա ունենալու հավանականությունն ավելի մեծ է, քան մինչև 25 տարեկանը: Իհարկե, 30-ից հետո հղիությունն ավելի դժվար է ընթանում. կարող են դիտվել բարձր զարկերակային ճնշում, այտուց:
35-40 տարեկանում պտղաբերությունը նվազում է և ինքնուրույն հղիանալը դժվարանում է: Հղիության ընթացքի վրա կարող է ազդել ապրած կյանքի որակը (վնասակար սովորություններ, սթրեսներ, ավելորդ քաշ), առկա հիվանդությունները՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ:
60 և ավելի տարիքում հղիությունն բարդ է, բայց` հնարավոր: Բարդությունը կայանում է նրանում, որ օրգանիզմի պաշարները սպառվում են և տարիների ընթացքում վերարտադրողական օրգանների տարած հիվանդությունները (վարակներ), հղիություններն իրենց ազդեցությունը կարող են ունենալ:
Բացի այդ, այդ օրգաններում տարիքային փոփոխություններ են ընթանում, իսկ մկանները կորցնում են իրենց առաձգականությունը, որի արդյունքում ծննդաբերությունը բնական ճանապարհով կարող է բարդ և տրավմատիկ ընթացք ունենալ:
40 տարեկանից հետո Դաունի համախտանիշով ծնվող երեխաները 106-ից մեկն են, իսկ 45-ից հետո՝ 30-ից մեկը:
Այնպես որ, հղիության պլանավորմանը պետք է շատ լուրջ վերաբերվել` ցանկացած տարիքում:
10.12.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYfvw3OT' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ